Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արդար պահանջ, ոչ մի նահանջ»։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհակալություն բոլորին՝ այսօրվա մեծ հանրահավաքին մասնակցելու համար:
Ինչպես հայտարարվել է, մեր պայքարը շարունակվում է՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Մեր ձայնը պետք է հարգվի և մեր պահանջները՝ կատարվեն ՀՀ իշխանությունների և միջազգային հանրության կողմից:
Հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ դեռ գտնվում են Ազատության հրապարակում, իսկ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից վրան է տեղադրվել այստեղ՝ պայքարի գործողությունները համակարգելու համար: Ոստիկանության կողմից չի թույլատրվել լրացուցիչ վրանների տեղադրումը:
Խորհուրդը նախատեսում է ամենօրյա ռեժիմով բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնել, որոնց վերաբերյալ նախապես իրազեկելու ենք ձեզ՝ հայցելով ձեր ակտիվ մասնակցությունը»:
ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
Արշավիր Սուրենի Ղարամյան»։