Այսօր՝ մարտի 31-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Արարատի մարզի բնակիչ Լևոն Գևորգյանը, ով երեկ երեկոյան «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած՝ Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սիլվա Գևորգյանի եղբայրն է և ցանկացավ իր դժգոհությունը հայտնել «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշներից, ասելով, որ իր քույրը մահացել է հենց նրանց կողմից սխալ դեղորայք ներարկելու պատճառով։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց․ «Քույրս 6 տարի ստացել է դիալեզ, քանի որ երիկամների խնդիր ուներ։ Սկզբի 4 տարին ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, իսկ վերջին 2 տարին ստանում էր Արտաշատում։ Շաբաթ օրը հերթական անգամ գնացել է Արտաշատի հիվանդանոց դիալեզ ստանալու, սակայն կեսից վատացել է և զանգեցին մեզ, ասեցին եկեք տարեք տուն։ Տուն բերելուց 1 ժամ հետո նկատեցինք, որ իրեն լավ չի զգում և շտապօգնություն կանչեցինք։ Եկան, ճնշումը չափեցին ու պարզվեց, որ շատ բարձր է, սրտխառնոցի դեղ ներարկեցին ու գնացին։
Հենց բժիշկները գնացին վիճակը սկսեց ավելի վատանալ և նորից շտապօգնություն կանչեցինք, էլի նույն բրիգադը եկավ ու տեղափոխեցին Արտաշատի հիվանդանոց, չնայած նրան, որ մենք ասում էինք տարեք «Էրեբունի» բժշկական կենտրոն, քանի որ Սիլվան այնտեղ էր գրանցված որպես հիվանդ։ Մեզ պատասխանեցին, որ իրավունք չունեն ու տարան Արտաշատի հիվանդանոց։ Արդեն այնտեղ նորից վատացավ, պահանջեցին դեղ տանենք, քանի որ իրենք չունեին, բերեցինք 4-5 հատ սրտխառնոցի դեղ էլի ներարկեցին, որն էլ հետագայում պարզվեց, որ իրեն չէր կարելի»։