31 Մարտի, 2025

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գրառմամբ` հավելելով. «Միանշանակ»:

Վանեցյանի գրառմանն անդրադարձել է ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հասարա-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

Վերջինս նկատել է, որ Գրիգորյանի գրառման մեջ հստակություն չկա և չի երևում, թե ՔՊ-ի` Գյումրիում քաղաքապետ չունենալն ինչպես պետք է լինի:

«Ոչ մի հստակություն։ Այս գրառումից չի երևում, թե ինչպես պետք է դա լինի»,- գրել է Ղազարյանը:

Ի պատասխան` Վանեցյանը հանգստացրել է նրան` «Էդգար Ղազարյան ջան, հավատացեք` որևէ անակնկալ չի լինելու»:

Լրահոս