Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունն արդեն ԲԴԽ-ում է։ Առաջիկայում ԲԴԽ-ն կքննարկի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ հաղորդում էր ներկայացվել ՀՀ ԱՆ՝ կապված Նաիրա Հովսեփյանի կողմից դատավարական ժամկետների խախտման հետ։
Մեր տեղեկությունների համաձայն՝ Ն.Հովսեփյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործերից մեկով քննությունը տևել է շուրջ 9 տարի, իսկ դատական ակտը տրամադրվել է վճռի հրապարակումից տարիներ անց։ Այսինքն՝ ակտի հրապարակումը նշանակված է եղել 2021թ.-ին, սակայն կողմին այն տրամադրվել է տարիներ անց։
Նկատենք, որ խնդիրը, տվյալ պարագայում, միայն ժամկետների խախտումը չէ. Նաիրա Հովսեփյանը դատական ակտը կողմին տրամադրել է վճռի հրապարակումից երեք տարի անց՝ 2024թ․, սակայն ընդդեմ քաղաքացու կայացված վճռով տույժին հաշվակցել է նաև այդ երեք տարվա համար նախատեսված գումարները։
Ստացվում է՝ իր կողմից դատական ակտն ուշ տրամադրելու համար քաղաքացին ոչ միայն տուժել է՝ տևական ժամանակ բողոքարկման հնարավորությունից զրկված լինելու առումով, այլև՝ ֆինանսապես, քանզի դատավոորի պատճառով ուշ ուղարկված տարիների համար տույժը հաշվարկվել է հենց քաղաքացու համար։