31 Մարտի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հրաժարվել ամերիկա-ուկրաինական ռեսուրսների գործարքից:

Այս մասին հայտնում է Reuters-ը։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Զելենսկին ցանկանում է հրաժարվել օգտակար հանածոների վերաբերյալ գործարքից»,- ասվում է հրատարակության մեջ։

Ավելի վաղ Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ ուկրաինական ռեսուրսների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագիծը, որն առաջարկվել է ԱՄՆ-ի կողմից, Ուկրաինայի օգտին չէ։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը ենթադրում է ԱՄՆ-ի մասնակցությունը հանքային բոլոր ռեսուրսների, այդ թվում՝ նավթի ու գազի կառավարմանը, եւ ոչ մի խոսք չի ասվում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին։

Լրահոս