Նրան որևէ բացատրություն չեն տվել՝ ինչու էին այսքան ժամանակ խոչընդոտում մուտքը հայրենիք։
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ հայտնել է, որ սահմանապահները, որևէ պարզաբաննում չներկայացնելով, Աբրահամյանին ասել են միայն․ «Բարի գալուստ Հայաստան»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ռուսաստանի հայերի միությունը», նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ահազանգել էին, որ Արա Աբրահամյանին, ով ունի նաև ՀՀ քաղաքացիություն, թույլ չեն տալիս մուտք գործել երկիր։
«Պարոն Աբրահամյանը ունի նաև ՀՀ քաղաքացիություն, և այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում»,- ընդգծել էր իրավապաշտպան Մելիքյանը։