ԵՏՀ-ում կայացել է էներգետիկայի հարցերով գիտափորձագիտական խորհուրդի նիստը։
Միջոցառման ընթացքում անդամ պետությունների պետական մարմինների, գիտական և փորձագիտական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի զարգացման հեռանկարները, ինչպես նաև ԵԱՏՄ ընդհանուր շուկայում գազի առևտրի շուկայական մեխանիզմները, ներառյալ բորսայական առևտրի կազմակերպումը:
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի հեռանկարային ուղղությունների թվում առանձնացվել են ենթակառուցվածքի և բորսային մեխանիզմների կառուցումը, գազաշարժիչային վառելիքի շուկայի զարգացումը և գազաքիմիայի և ցածր ածխածնային օրակարգի ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը․
«Այսօր, բարդ տնտեսական պայմաններում, կարևոր է միավորել ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ ջանքերը Եվրասիական ինտեգրման առավելությունների արդյունավետ օգտագործման ուղղությամբ», – ընդգծել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ Արզբեկ Կոժոշևը: