11 Նոյեմբերի, 2024

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.

««Չաուշեսկուների» հայտնի գործով Նարեկ Մալյանը արդարացվել էր դեռևս 2023 թվականին՝ առաջին ատյանի դատարանի կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանը արդարացումը թողել էր ուժի մեջ, իսկ այսօր ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, այսինքն՝ արդարացման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Գլխավոր դատախազից, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 164 հոդվածի, պահանջելու ենք հրապարակավ ներողություն խնդրել Նարեկ Մալյանից՝ ապօրինի քրեական հետապնդման համար»։

Լրահոս