«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2023 թվականի մարտի 16-ի թիվ Ե 40/10-1382 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Ա. Առուստամյանի զեկուցագիրը.
Հրամայում եմ
Արտակ Վասիլի Առուստամյանին 2023 թվականի մարտի 17-ից ազատել քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին ապահովել Արտակ Առուստամյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը»,-նշվում է հրամանում: