6 Հունիսի, 2024

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել երեկ տարածած կեղծ լուրի համար։

«Առաջին ալիքը բարձրացված աղմուկից հետո ստիպված ներողություն է խնդրում խայտառակ ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել է որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն։

Հ1-ում, բնականաբար, գիտեն, որ նախորդ խայտառակ ռեպորտաժն ավելի շատ է տարածվելու ու այս ներողության մասին հազարավոր մարդիկ պարզապես չեն իմանալու։ Դրա համար եկեք հնարավորինս իրազեկենք, որ Հ1-ում էլ են ընդունում, որ իրենք զբաղված են մարդկանց մոլորեցնելով»,- Facebook-ում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հիշեցնենք՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էր ահազանգել, որ «Հ1-ն անցել է Գեբելսյան քարոզչության»։

kotayk

Լրահոս