8 Հոկտեմբերի, 2024

Հոկտեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ գումար է փոխանցել հոր բանկային հաշվին, սակայն անհայտ հանգամանքներում այն պարբերաբար ելքագրվել է:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ստուգումների ընթացքում պարզել են, որ հոկտեմբերի 3-ի գիշերը՝ ժամը 1.49-ի սահմաններում, անհայտ անձը Մեծ Այրում բնակավայրի բնակիչ 56-ամյա տղամարդու քարտից հափշտակել է ողջ գումարը:

Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գումարը քարտից հափշտակել է հարևանը և մաս-մաս փոխանցել իր բուքմեյքերային խաղային հաշվին:

Երևանի բնակիչ 33-ամյա երիտասարդը բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 7-ին ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը։ Հայտնել է նաև, որ հափշտակած գումարը տանուլ է տվել:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Լրահոս