Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի , ոստիկանության Արարատի բաժնի և ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ու Վեդիի քննչական բաժնի քննիչները, արդեն հստակ տեղեկանալով, թե Երևանի որ հատվածում կարող է լինել կասկածյալը, մեկնում են Երևան։
Արարատում ոստիկաններին են միանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ ու արդեն Երևանում պարզվում է, որ Արարատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Ոստիկանները վնասազերծում են կասկածյալին և տեղափոխում ոստիկանության Արարատի բաժին։
Քիչ առաջ նրան ոստիկանության Արարատի բաժնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկների ուղեկցությամբ տեղափոխեցին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը նույն գյուղում հաշվառված 29-ամյա Արթուր Ս․-ն է, ով սակայն մի քանի տարի է բնակվում է Երևանում։ Վերջինս խոստովանել է, որ ինքն է սպանել, սակայն հրաժարվել է հայտնել դրդապատճառը։
Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված արյունոտ գլխարկը պատկանել է սպանություն կատարողին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։