Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Առաջինը՝ համաձայնվել, դառնալ նախարար 2020 թ․-ի խայտառակ պարտությունից հետո, ցույց է տալիս, որ այդ մարդը զուրկ է տարրական ազգային արժանապատվության զգացունից։ Իհարկե, սա վերաբերում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին և նախարարներին։ Երկրորդ՝ փաստորեն նա զուրկ է նաև ընտանեկան ավանդույթներից։ Այն դեպքում, երբ քրեական մեղադրանքներ են առաջադրված նրա հարազատ հոր և եղբոր նկատմամբ, համաձայնվել դառնալ նախարար, խոսում է այդ մարդու բարոյական, ներեցեք՝ անբարոյական նկարագրի մասին։ Դու կարող ես անհամաձայնություններ ունենալ հորդ, եղբորդ հետ, նույնիսկ խզել նրանց հետ հարաբերությունները, բայց ցուցադրաբար գնալ և ծառայել, համագործակցելով հորդ և եղբորդ անհիմն մեղադրանքներ առաջադրողների հետ, ներեցեք, ստորություն է: