17 Ապրիլի, 2024

Մինչ այս պահը քրեական վարույթ չի նախաձեռնվել ու ապօրինաբար դեռ հարցաքննված չեն զույգով միզող  ոստիկանները, առգրավված  չեն ու զննված չեն նրանց հեռախոսները,  ավտոմեքենան, առգրավված չեն  նրանց միզուղու մոտակայքի բոլոր տեսախցիկներն ու ձայնագրությունները, տարակուսանք է հայտնել փաստաբան Երվանդ Վարոսյանը` նկատի ունենալով, որ  ՔՊ-ական պատգամավորի հետ վեճի բռնված Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին հայտարարել են երեկ փաստաբանները եւ ձերբակալված անձին ոստիկանական մեքենայից առեւանգելու եւ  խոշտանգելու մասին լայնորեն լուսաբանված  հրապարակումներ կան, ինչը հիմք է դատախազության համար եւ պարտավոր էին Քրգործ հարուցել։

«Ոստիկանության հայտարարությունը Սամվել Վարդանյանին խոշտանգելու փաստով ծառայողական քննություն սկսելու մասին հերթական ապօրինության դրսևորում է։ Խոշտանգման վերաբերյալ քննություն, այն էլ ծառայողական ոստիկանությունն իրավունք չունի կատարելու, դա ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում է։

Դեռ երեկ պետք է նախաձեռնված լիներ քրեական վարույթ, արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները, զննվեր ավտոմեքենան, առգրավվեին մեքենայում առկա բոլոր տեսախցիկների ձայնագրությունները ու էլի բազմաթիվ քննչական գործողություններ… Ծառայողական քննություն: Չեմ զարմանա, որ քննությունն էլ այդ նույն` զույգով միզող ոստիկաններն իրականացնեն», – գրել է փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԸ։

kotayk

Լրահոս