29 Մարտի, 2024

«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»։ Այս մասին լրագորղների հետ զրույցում սաց դատավոր Սերգեյ Չիչոյանը՝ Դատավորների ընդհանուր ժողովից առաջ։

Իսկ թե ինչո՞վ է մտահոգիչ հարցին ի պատասխան, նա ասաց. «Դե, առանց պատճառի, չիմանալով պատճառները։ Իրենցից, կարծեմ, մեկն է նշել, որ գիտությամբ է զբաղվելու, մնացածից տեղեկություն չունեմ»։

Հարցին՝  ունի՞ կոլեգաների  հետ գրագրություն, որը եթե հրապարակվի, անհարմար վիճակում կհայտվի, Չիչոյանն ասաց. «Իհարկե, ոչ»։

Ի պատասխան լրագրողի հարցի՝ «պարզեցի՞ք, թե ով է դատական համակարգի «հուդան», ով տարել ու գրագրությունը հասցրել է համապատասխան մարդկանց, որի ադյունքում դատավորները հրաժարական են տվել», դատավորն ասաց. «Չեմ  պարզել,  բայց շատ հետաքրքիր է»։

Հարցին՝ կարծում եք, թե գործ տվող, հուդա, մատնիչ կա՞, Սերգեյ Չիչոյանը պատասխանեց. «Կարծում եմ, բոլոր տեղերում էլ կլինեն»։

kotayk

Լրահոս