Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ, բախվել են 41-ամյա Զոհրաբ Գ.-ի վարած «Lexus» և 43-ամյա Արթուր Պ.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Lexus»-ը դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ ավտոմեքենան հայտնվել է անձրևաջրերի մեջ, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, անցել է բաժանարար գոտու հատվածը և բախվել դեպի Սևան ընթացող «BYD»-ին։