7 Նոյեմբերի, 2024

Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում՝ նպատակ ունենալով այն դարձնել առավել արդյունավետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների փոփոխությունների նախագիծը հրապարակվել է edraft.am իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել ծրագրի կիրառումը և հստակեցնել մի շարք ընթացակարգեր։

2024 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ ծրագրում ընդգրկվելու համար դիմել է 1200 ընտանիք՝ 4199 անդամներով։ Սակայն ծրագրի պայմանները չբավարարելու պատճառով 912 դիմում մերժվել է։ Ներկայացված փոփոխություններով նախատեսվում է ավելի հստակ սահմանել, թե որ տվյալները պետք է ներկայացվեն, ինչպես նաև վերանայել աջակցությունների ժամկետներն ու պայմանները։

Լրահոս