16 Հունվարի, 2023

Երեկ՝ հունվարի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» շտապօգնության կայանից, ովքեր հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի գյուղերից մեկը, որտեղ տանը հարակից լճակից դուրս են բերել երեխայի դին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում 4-ամյա Տ․ Մորոզովան նշված գյուղի 1-ին փողոցի 244 հասեցի դիմաց գտնվող սառցակալած ջրափոսի մակերեսի վրայով անցնելիս, սառույցը կոտրվել է, և երեխան ընկել է ջրափոսը և ջրահեղձ եղել։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

kotayk

Լրահոս