Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոկտեմբերի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 45-ամյա Արտյոմ Մ.-ն, իր վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում՝ «Աուրա» գիշերային ակումբի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 71-ամյա Աշոտ Բ.-ին։