Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը հորդորելով վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը ժամը 23:00-ից 08:00-ն, միակողմանի փակ է լինելու Հալաբյան փողոցի Հալաբյան փ.-Էստոնական փ. խաչմերուկից մինչև Հալաբյան փ.–Աշտարակի խճ. տրանսպորտային հանգույց ընկած ճանապարհահատվածը, այնուհետև հակառակ ուղղությամբ: