24 Մարտի, 2024

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մարտի 23-ին արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների և մի խումբ քաղաքացիների հետ տեղի ունեցած դեպքի շրջանակներում:

Այցն իրականացվում է Մարդու իրավունքնեի պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Տեղի կունենան առանձնազրույցներ նշված դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալ պահին քննչական մարմնում գտնվող ազատությունից զրկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։

kotayk

Լրահոս