21 Հունվարի, 2025

Նարեկ Մալյանը հիմնել է փաբ-ակումբ։

«Շատերդ եք ինձ հարցնում, թե որտեղից եմ ՖԲ ուղիղ եթերներս նկարահանում: Այսպիսով հայտնում եմ, որ հիմնադրել եմ «Կամեր 23» փաբ-ակումբը: Բանտից դուրս գալուց հետո հասկացա, որ մեր քաղաքում չկա մի ակումբ, որտեղ հետաքրքիր ժամանցի ու օգտակար շփումների շուրջ կհավաքվեն վերջին տարիներին անընդհատ ծանր ապրումների միջով անցնող մարդիկ: Ակումբը փակ ֆորմատի է: Այնտեղ կարող են մուտք գործել միայն բացառապես ակումբի անդամները, կամ ակումբի անդամների երաշխավորությամբ:

Ակումբի մենեջերն է բոլորիդ քաջ հայտնի Սամվել Վարդանյանը։

Ակումբում պարբերաբար կազմակերպվում են ռոք համերգներ, բլոտ և մաֆիա խաղերի առաջնություններ:

Ճաշացանկի մեջ կա ուտեստ, որը անձամբ եմ պատրաստում մեր հյուրերի համար: Մեկ մեկ բարմենություն եմ անում (Սամվելի թույլտվությամբ):

Հ.Գ. Ակումբը հիմնադրել եմ վարկային միջոցներով, որը սիրով և հարմար պայմաններով տրամադրել է Կոնվերս բանկը:

Հ.Գ 2 Ինչու՞ «Կամեր 23»: Որովհետև 23 բանտախցում եմ անցկացրել իմ մեկ տարվա բանտարկությունը:

Շնորհակալություն

Ակումբի անդամների համար այսօր բլոտի օր է»,- գրել է նա։

Լրահոս