23 Մայիսի, 2024

Ի՞նչ է, Ադրբեջանում չե՞ն երգում «Ne oldu Pashinyan» երգը, Իլհամ Ալիևը Փաշինյանին չի՞ անվանել հարբեցող ծաղրածու, ում մի կոլխոզ անգամ չի վստահի, ես սո՞ւտ եմ խոսել։ Այս մասին իշխանական «CIVIC» կայքի լրագրողի հարցին ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ալիևի տեսանյութի հետ կապված ընդունել եմ, որ որոշակի սխալ տեղեկություն էր, երանի բոլորն այդպես վարվեին, բայց «Noldu Pashinyan» երգ չկա՞, կա, Ալիևը որտեղ նստում է չի՞ ծաղրում Փաշինյանին, ծաղրում է, չի՞ ասել հարբեցող ծաղրածու, ասել է, չի՞ ասել, որ կոլխոզ էլ չի վստահի, ասել է։

Երբ որևէ երկրի ղեկավար որևէ երկրի ղեկավարի վիրավորում է ու ծաղրում, դա միայն այդ երկրի ղեկավարի հարցը չի՝ ամբողջ ժողովրդի հարցն է», – նկատել է նա

kotayk

Լրահոս