27 Մարտի, 2024
Պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է նոր համակարգ, որի արդյունքում մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։

ՊԵԿ-ից հայտնում են, որ ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի  շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։

Միաժամանակ, ՊԵԿ-ը հիշեցնում է, որ մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները վերադարձվում են այն ֆիզիկական անձանց, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում են որպես վարձու աշխատող, կամ, միաժամանակ, հանդիսանում են վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր կամ նոտար ու նրանց համար հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարի ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը։

kotayk

Լրահոս