Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն արագացված դատական կարգով կորցնում են իրենց վարելահողերը` 1 քմ-ն 345 դրամով, որոնք գերակա շահ են ճանաչվել «ՌԻԴ» ընկերության «Արագած» ներդրումային ծրագրի համար: Այս մասին գրում է Sputnik Armenia-ն։
Գյուղացիներն ու ընկերությունը վարելահողերի գնի շուրջ այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։ Վարդենուտցիներն ասում են, որ հողերի կադաստրային արժեքը 2 անգամ բարձր է` չհաշված այդ տարածքում հողերի շուկայական գները։
Գյուղացիները 1 քմ-ի համար նույնիսկ նախկին 2000 դրամի փոխարեն այժմ 1000 դրամ են պահանջում, սակայն ո՛չ ընկերությունը, ո՛չ պետությունը նրանց լսել անգամ չեն ցանկանում։
8