27 Մարտի, 2024

Մարտի 27-ին, ժամը 10։19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2121» (վարորդ՝ Դ․ Ա․, ծնված 1992 թ․) և «Hyundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1990 թ․)․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել ու գազազրկել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան:

Բախման հետևանքով «Hyundai Elantra»-ի շարժիչը պոկվել, մի քանի մետր շպրտվել է, իսկ «Նիվան» էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, և հայտնվել դաշտում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս․ Ի․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

kotayk

Լրահոս