24 Հունիսի, 2024

«Նոա»-ին է միացել պորտուգալացի վինգեր Հելդեր Ֆերեյրան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը «Վիտորիա Գիմարայեշի» սան է։ 2017 թվականից հանդես է եկել ակումբի գլխավոր թիմում, իսկ 2019-ին տեղափոխվել է «Պասուշ Ֆերեյրա»։ Պորտուգալիայի բարձրագույն լիգայում Հելդեր Ֆերեյրան անցկացրել է 111 խաղ ու խփել 10 գոլ։

Երևանյան թիմի նորեկը խաղացել է նաև Պորտուգալիայի տարբեր տարիքային հավաքականներում։ Երկրի մինչև 20 տարեկանների հավաքականում 2 գոլ է խփել անցկացրած 5 խաղում։

27-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Կիպրոսի «Անորտոսիսից», որի կազմում մասնակցել է Կիպրոսի առաջնության 67 խաղի ու դարձել 9 գոլի հեղինակ։

«Ես զգում եմ, որ նախագիծը շատ հավակնոտ է: Կարծում եմ մենք ամեն ինչ ունենք արժեքներ ստեղծելու և այս ակումբն էլ ավելի բարձրացնելու համար»,- ասել է Ֆերեյրան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։

Լրահոս