25 Մայիսի, 2024
ԱՄՆ համայնքային գործիչ Սարգիս Զելվեյանը հայտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ այլ պետությունների անձնագրեր ունեն, ընդ որում այդ պետությունները թյուրքական պետությունների կազմակերպության անդամ են։ Համայնքային գործիչը բերում է երեք ՔՊ-ականի՝ երկրորդ պետության անձանգրի տվյալները․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան և պատգամավոր Լիլիթ Մինասյան։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ այլ պետությունների անձնագրեր ունեն, ընդ որում այդ պետությունները թյուրքական պետությունների կազմակերպության անդամ են։ Այս մասին հայտնել են իմ աղբյուրները:

Հիմա ներկայացնեմ երեք քպ-ականի՝ երկրորդ պետության անձանգրի տվյալները՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Վրեժևիչ Արշակյանն ունի Ղազախստանի Հանրապետության անձնագիր, որի համարն է 050367156, պատգամավոր Մինասյան Լիլիթ Համբարձումովնայի Ուզբեկստանի Հանրապետության անձնագրի համարն է FA 8343928, իսկ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սիմոնյան Ալեն Ռոբերտովիչն կրկին Ուզբեկստանի Հանրապետության անձնագրի համարն է FA 2196931

Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն քպ-ական պատգամավորները անձնագրեր սկսել են «հայթայթել են» 2021 թվականից սկսած։ Բագրատ Սրբազանին Կանադայի քաղաքացիություն ունենալու մեջ մեղադրողները մոռանում են, որ Բագրատ Սրբազանին քաղաքացիություն շնորհել է Կանադայի կառավարությունը ի պաշտոնե՝ որպես Կանադայի հայ համայնքի հոգևոր հովիվ։Իրենք ունեն երկքաղաքացիություն ոչ թե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, այլ եվրոպական երկրների, այլ հատկապես այն երկրների, որտեղից առանց վիզա ռեժիմ է գործում դեպի Թուրքիա։ Մենք ստացել ենք այս տեղեկատվությունը և հիմա ուզում ենք, որ ՔՊ պատգամավորները կամ հերքեն կամ հաստատեն, եթե դա իսկապես այդպես է։ Հերքման կամ բացատրություն տալու դեպքում մենք ևս մի քանի քպ-ականի հետ կապված սենսացիոն բացահայտումներ կանենք»:

 

 

kotayk

Լրահոս