23 Մայիսի, 2024

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննսյանը լրագրողների հետ ճեպազրույցում, փորձում էր վստահեցնել, որ եկեղեցուն հարկելը նոր չէ դիտարկվում։

«Դա վաղուց է դիտարկվում, վաղուց քննարկում ենք առհասարակ ՀՀ-ում բոլոր ստվերային ֆինանսական միջոցները ստվերից դուրս բերելու հարցը»,-ասաց նա։

Նա հասկանում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին, բնականաբար, ունի առանձնահատուկ կարգավիճակ մեր Հարապետությունում, բայց միևնույն ժամանակ առաջ է տանում իր կուսակցության թեզը, թե՝ ֆինանսական միջոցները, որոնք շրջանառվում են ՀՀ-ում, պետք է դուրս գան ստվերից։

«Այո, եկեղեցին ունի առանձնահատկություններ, ունի հարկային արտոնություններ, մի շարք տարածքներ՝ տարբեր նշանակությունների, մի շարք չօգտագործվող տարածքներ, որոնք պետության ընկալման տեսանկյունից կարող են օգտակար լինել պետության համար, օգտագործվեն պետության տարբեր կարիքների համար»,- նշեց նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ այս իմաստով եկեղեցու հետ պետությունը պետք է համագործակցի և եկեղեցին, առաջին հերթին, պետության հետ համագործակցի, որ ստվերից դուրս գան պետության միջոցները։

«Վերջիվերջո քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է և մեր ընկալմամբ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի և ուրեմն չստեղծվի մի իրավիճակ, որտեղ կարող են կոռուպցիոն դրսևորումներ առաջանալ»,- նշեց նա։

kotayk

Լրահոս