5 Հունվարի, 2024
Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21-ը համարվում է անհետ կորած, կա 3 չնույնականացված դի։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

ՔԿ նախագահի փոխանցմամբ՝ 120 անձինք ստացել են տարբեր աստճանի մարմնական վնասվածքներ։

«Ընդհանուր առմամբ, բոլոր անձինք, ովքեր տուժել են Ստեփանակերտի պայթյունից, 100-ից ավել բռնի տեղահանված անձինք, բոլորն ունեն տուժողի իրավունքներ, դրանից բխող համախատասխան կարգավիճակ»,- մանրամասնել է նա։

Հարցին՝ պարզվե՞լ են պայթյունի հանգամանքները, պատճառները, Քյարամյանը նշել է․ «Այս վարույթը քննում ենք այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտման իրողություններից, որովհետև 100,1000-երով մարդիկ, առանց միմյանց հերթ տալու, գնացել, վառելիք են փորձել ձեռք բերել․ սա վկայում է այն մասին, որ մարդիկ անելանելի վիճակում են գտնվել»։

ՔԿ նախագահը նաև նշել է, թե ՊԲ-ն պահեստը հանձնել է Արցախի իշխանություններին, զոհերի թվում կան նաև երկու սպաներ, պահեստում պահվել է շուրջ 42 հզ․ տոննա վառելիք։

kotayk

Լրահոս