Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։
Վաղ առավոտյան Լոռու մարզի Տաշիր համայնքի Ձյունաշող, Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում ուժեղ քամու հետևանքով տապալվել են հաստաբուն ծառեր, բարձրավոլտ երկաթե և փայտե էլեկտրասյուներ, տների տանիքներ են վնասվել, Մեծավան գյուղում վնասվել է դպրոցի և մանկապարտեզի տանիքը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, էլեկտրասյուների տապալման հետևանքով կարճ միացում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները մարել են հրդեհը և օգնել բնակիչներին։
Այս պահին նշված գյուղերում դադարեցված է էլեկտրամատակարարումը և աշխատանքներ են տարվում այն վերականգնելու համար։