«Արցախի Հանրապետության բռնի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի հարցը քննարկվել է, բայց դեռևս լուծում չկա»; «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը պատասխանեց. «Արցախի քաղաքացիների ընտրական իրավունքների հետ կապված շատ ծավալուն քննարկում ենք ունեցել, շատ թեժ, ձեզ բերվել են այն բոլոր հակափաստարկները՝ և իրավական, և խնդիրների, և Արցախի մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու առումով չվնասելու վերաբերյալ, որոնք այստեղ լրացուցիչ քննարկման կարիքը չունեն։
Գրավոր ներկայացրած ձեր առաջարկները ուշի-ուշով կուսումնասիրենք»։