5 Նոյեմբերի, 2024
Ռուսաստանն ակտիվացրել է իր դիվերսիոն գործունեությունը ՆԱՏՕ-ի երկրներում, որոնք աջակցում են Ուկրաինային պատերազմում:

Բեռլին կատարած այցի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Այս մասին գրում է ամերիկյան Politico հրատարակությունը։

«Մեր դաշնակիցների տարածքների վրա հիբրիդային հարձակումների ինտենսիվ արշավը, մեր ժողովրդավարական համակարգերին ուղղակի միջամտությունը  ցույց են տալիս առաջնագծի փոփոխության մասին», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ռյուտեի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը տարածվել է նրա սահմաններից դուրս՝ դեպի Բալթյան տարածաշրջան, Արևմտյան Եվրոպա և նույնիսկ Հեռավոր Հյուսիս:

Ռյուտեն նաև իր համոզմունքն է հայտնել, որ մի օր Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ հավելելով, որ դեպի դաշինք կամուրջն արդեն կառուցվում է:

Լրահոս