22 Հոկտեմբերի, 2022

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան անասնագոմում խոտի հակի թելով կախված վիճակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 44-ամյա Զորայր Դ․-ի դին։

Ըստ հարազատների հայտարարության՝ վերջինս ինքնասպան է եղել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Զորայր Դ-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։

Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

kotayk

Լրահոս