22 Մայիսի, 2024

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել և տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։

Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, քանի որ ոտքը, կարելի է ասել, «մազից կախված է եղել»։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

kotayk

Լրահոս