19 Հունիսի, 2022

Ժամը 11:30–ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածից դեպի  Փարպի գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա քարերին և գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ով մոտ 55-60 տարեկան կին է, Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, քննչական կոմիտեի խմբերը: Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

kotayk

Լրահոս