44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Բեգլարյանի քույրը` Մերի Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է եղբոր գերեզմանի լուսանկարն ու գրել է.
«Կյանքիս 30 տարիներից 2,5 ապրել եմ առանց քեզ, 24,5 քեզ հետ՝ լիաթոք, լիարժեք, արժեքավոր… 4 տարի է ապրում եմ անարժեք, ուժասպառ, ինչպես վերջին շնչում՝ կյանքին քծնելով, որովհետև հիմա այն անհիմն չէ թերևս մի քանիսի համար… Ապրում ենք զրկված նույնիսկ լացելու ու ողբալու մեր բնական իրավունքից կյանքի ստեղծած պայմաններում, որովհետև երբ ռազմատեխնիկայի սարսափելի ձայների ներքո քեզ էինք ճանապարհում, չէինք էլ պատկերացնում, որ դրանից կարճ ժամանակ անց ստիպված կլինենք առանց քեզ, քեզանից զրկված, նույն կրակահերթերից փրկել երեխայի:
Մենք մեռել ենք, մեզ չեն տարել:
Դա դժվար չէ՝ անհնար է:
Մենք խուսափում ենք իրարից քո մասին մտածելիս, որովհետև այդ պահին դիմացինի աչքերի խորքում տեսնում ենք մարմին՝ հոգուց զրկված, որն այդպես էլ հանգստություն չի գտել։
Կա մի ուժ, որ ատիպում է վեր կենալ, հագնել հողաթափերդ, սանրել գզգզած մազերը, « հագնել» ժպիտը ու դուրս գալ սենյակից կիսատ թողածը շարունակելու…
Կան շատ տարբերակներ քեզանից հետոյի, բայց որ կյանքն՝ ինձ խուրջինի մեջ գցած, քարշ տա գոյությունս… դա իմ համաձայնությամբ չէր… դա պարտականություն էր…»:
1