Արդեն ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին հրավիրված Լիլիա Ն․-ն հայտնել է, որ նոյեմբերի 19-ին Մաշտոցի 6 հասցեում գտնվող նշված կոսմետոլոգիական կենտրոնի տնօրեն Ս․ Վ-ն իր շրթունքների վիրահատության հետ կապված վիճաբանության ժամանակ ձեռքերով և ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո իրեն է զանգահարել Ս.Վարդանյանի ընկեր ներկայացած ոմն Աբելը և հնչեցրել է կյանքին և առողջությանը սպառնացող սպառնալիքներ։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Ս.Վարդանյանը հանդիսանում է Երևանի բնակիչ 26-ամյա Սյուզաննա Վ-ն և ձեռնարկվում են միջոցառումներ Աբելի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։