Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ։ Պետության ղեկավարը պոնտիֆիկոսին նկար է նվիրել Բուչայում ջարդերի թեմայով՝ պոնտիֆիկոսին խնդրելով օգնել ռուսական գերությունից վերադարձնել ուկրաինացիներին: Այդ մասին հայտնում է Ansa-ն։
Զելենսկու և Հռոմի պապի հանդիպումը տևել է մոտ 35 րոպե։ Հանդիպման ընթացքում գլխավոր հարցը եղել է ուկրաինացիների վերադարձը ռուսական գերությունից։ Նա հույս է հայտնել, որ Սուրբ Աթոռը կաջակցի։
Սա Զելենսկու և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի երրորդ հանդիպումն է ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։
2