ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանի հայտարարություններին ու քննադատություններին ուղղված երրորդ նախագահին ու նրա թիմակիցներին:
«Նախ ես կուզենայի ասել, որ առհասարակ այդ ոչնչությանը պատասխանել ճիշտ չէ, բայց տվյալ պարագայում նման մարդկանց պետք է արձագանքեի ես, քանի, որ նա ինչ-որ ռեպլիկներ է թողել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, թայֆա, չգիտեմ ինչ։ Ուզում եմ դրան տեղյակ պահել, որ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք թայֆա չի ունեցել, նա ունեցել է ընկերներ, մարտական ընկերներ, քաղաքական և աշխատանքային ընկերներ, իսկ թայֆա երբեք չի ունեցել։ Բայց այնուամենայնիվ, եթե այդ մարդ կոչեցյալը փորձում է նման կերպ անվանել, ապա թող իմանա, որ ես եմ Սերժ Սարգսյանի թայֆեն ու ես եմ իրան պատասխան տալու ու ինքը ինձ է պատասխան տալու»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը Irakanum.am-ի հետ զրույցում։
«Իրեն անպայման պետք է հիշացնել Կրասնոդարի այն դեպքը, երբ աղերսում էր չոքեչոք, որ իր կյանքը փրկեմ ու փրկել եմ ես, բայց կուզեմ նաև, որ ինքը չմոռանա, որ պոչիկով տղեն Հովհաննես Շահինյանը, թող ականջին օղ անի․ նախագահ Սերժ Սարգսյանին երբեք չդիմել Սերժով, ու հարգանքով վերաբերվել, հակառակ դեպքում մի հատ ականջին եմ օղ կախելու, մի հատ էլ լեզվին»,- ասաց Հայրապետյանը։
Հարցին, թե ինչով ե՞ք պայմանավորում այն հանգամանքը, որ պարբերաբար «ընդդիմադիր» դիրքերից հանդես եկող անձինք քննադատում են ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, Հայրապետյանն ասաց․ «Բոլորին էլ հայտնի է, որ նման ոչնչությունները պատվերներով, կայանալու փորձեր կատարելով, կամ ինչ-որ մարդկանց անուններ շոշափելով, փորձում են քաղաքականության մեջ կայանալ, բայց Հովհաննես Շահինյանը չի իմանում, որ ինքը ընդամենը ոչնչություն է և իր կյանքի ամբողջ եղելությունը Հայաստանում ինձնից լավ քչերը գիտեն»։
Ռուբեն Հայրապետյանն ասաց, թե անձամբ է հանդիպելու Շահինյանի հետ, և թող կարողանա, իր աչքերի մեջ նայելով, կրկնի նույն բառերը։
«Առհասարակ բոլորին եմ խորհուրդ տալիս Սերժ Սարգսյանի մասին խոսելիս լինել շատ կոռեկտ, քաղաքավարի, հակառակ դեպքում կպատժվեն։ Մի՞թե իրենց թվում է ամբողջ կյանքերը Նիկոլի թիվն է մնալու, փոխվելու է ամեն ինչ, ու ես հանդիպելու եմ այդ մարդկանց»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը եզրափակելով, որ նման անձինք շարունակում են անորակ պատվերներ կատարել։
Մանրամասները սկզբնաղբյուրում: