Քիչ առաջ Երևանի Ֆրանսիայի հրապարակ եկավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին։
Ֆրանսիայի հրապարակը կրկին բազմամարդ է․այս անգամ ոչ թե հանրահավաք է, այլ արցախյան մշակույթի, բարիքների ցուցադրության օր։ Ներկաները ՀՀ երրորդ նախագահին ծափողջույններով դիմավորեցին։
«Հայությունն այսօր այլ խնդիր ունի լուծելու, պետք է սրանց հեռացնել, այնուհետև անցնել լուրջ խնդիրների լուծմանը»,– լրագրողների հետ զրույցում նշեց Սերժ Սարգսյանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է կրկին ազատագրել Շուշին։
Այնուհետև Սերժ Սարգսյանը հանդիպեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և միասին մտան հրապարակում տեղադրված վրան։
1