Ադրբեջանական կողմը սեպտեմբեր 13-ի ագրեսիայից հետո մինչ օրս չի թույլատրում, որ հայկական կողմի զոհերի մարմինները դուրս բերվեն։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնել է զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
«Կա կառավարության որոշմամբ ստեղծված հանձնաժողով, որը համապատասխան աշխատանք է իրականացնում մեր անհայտ կորած, գտնվելու վայրն անհայտ վերջին 25 զինծառայողի վերաբերյալ տեղեկատվություն ունենալու համար:
Վերջին տեղեկություններով 10 դի վերադարձվել է մեզ, և նշվածի արդյունքում, երբ կատարվի ԴՆԹ ճանաչում, մենք կունենանք այդ 16 անհետ կորածներին: Դիերը վերցնելու համար համապատասխան աշխատանքը ծավալված է և կառավարության կողմից, և ԱԱԾ կողմից, և ՊՆ-ի կողմից: Ադրբեջանական կողմը դեռ համապատասխան թույլտվություն չի տալիս, որ մեր ստորաբաժանումները մտնեն և որոնեն դիերի գտնվելու վայրերը: Փաստը կա, որ Կուտականի ուղղությամբ մենք ունենք մեկ դիակ դիտարկվող, ԱԹՍ-ով դիտարկել ենք: Դա գտնվում է հակառակորդի դիրքր մատույցներում»,-ասել է նա: