Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նկատմամբ, պարզվում է, հետախուզում է հայտարարված եղել բանակից խուսափելու համար։ Oragir.news-ին հասած տեղեկություններով Մաթևոսյանը որպես մեղադրյալ է ներգրավված եղել ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը այդ ծառայությունից ազատվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում)։
ՀՀ ոստիկանության կողմից 2011 թ․ փետրվարի 3-ին հայտարարվել է հետախուզում Մաթևոսյանի նկատմամբ ձերբակալման որոշմամբ, հետախուզումը դադարեցվել է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին, սակայն թե ինչ ճակատագիր է ունցել քրգործը, այդպես էլ հայտնի չէ։ Մենք փորձեցիքն հենց Համբարձում Մաթևոսյանից ճշտել հանգամանքները հարցնելով, թե երբ է դադարեցվել հայտարարված հետախուզումը, ինչ ճակատագիր է ունեցել հարուցված քրգործը, որում Մաթևոսյանը ներգրավված է եղել որպես մեղադրյալ։ Այս հարցերին Մաթևոսյանը չի պատասխանել, փոխարենը Կառավարությունից հետևյալ պատասխանն ենք ստացել․ «Ի պատասխան Ձեր 2022 թվականի մայիսի 6-ի հարցման տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն տեղեկություն է համարվում տնօրինողի մոտ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալը:
Վերոնշյալից ելնելով հայտնում եմ, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի անունով ստացված հարցման պատասխանը դուրս է ՏԱ մասին ՀՀ օրենքի կարգավորման դաշտից»: Այսպիսով, փաստորեն, Մաթևոսյանը չի օգտվել իր կենսագրության այս դրվագը պարզաբանելու հնարավորությունից, ինչպես դա ժամանակին չէր արել ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը դատապարտված է եղել բանակում սպային դանակահարելու համար։
Նշենք նաև, որ Համբարձում Մաթևոսյանը այդպես էլ չի ծառայել զինված ուժերում։