9 Մայիսի, 2022

Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի անդամներ Ջոն Դոլմայանն ու Շավո Օդաջյանը ողջունել են Դիմադրության շարժման բողոքի ակցիաները Հայաստանում: Իրենց ինստագրամյան էջերի «Stories» բաժնում, որտեղ հրապարակումները հասանելի են 24 ժամ, իրազեկող նյութեր են տեղադրել շարժման մասին:

Սա բավական հետաքրքիր հանգամանք է: Հատկանշականն այն է, որ նույն խմբի սոլիստ Սերժ Թանկյանն առավելապես հայտնի է որպես հայաստանյան հեղափոխությունը պաշտպանող անձ:

«System of a Down»-ի մյուս անդամների այս կեցվածքը պետք է ընկալել որպես բացառապես մասնավո՞ր երևույթ, թե՞, ինչպես սովորաբար է լինում, սա ոչ թե առանձին վերցրած սփյուռքահայերի կողմից արված ժեստ է, այլ ուժային համապատասխան կենտրոնից Հայաստանին ուղղված մեսիջ երգարվեստի գործիչների միջոցով: Այլ խոսքերով ԱՄՆ-ն դադարո՞ւմ է աջակցել Նիկոլի իշխանությանը, թե՞ հիմքեր են ստեծվում ընդամենն ապահովագրվելու իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում. ԱՄՆ-ի համար կարևոր է երկխոսությունն ու համագործակցությունը Հայաստանի հետ ցանկացած իշխանության պարագայում, և եթե Նիկոլն ինքն իրեն այլևս սպառել է, չի նշանակում, որ Նիկոլին այս կամ այն կերպ սատարող Արևմուտքը պատրաստվում է Նիկոլի հեռացումով չեղարկել իր համագործակցությունը Հայաստանի հետ:

Մյուս կողմից ինքնին սփյուռքյան ազդեցիկ շրջանակներում Նիկոլի վարքագիծն ու բացահայտ թրքամետությունն առաջացնում են խորն անդունդ երկու սուբյեկտների Հայաստանի ու Սփյուռքի միջև նույն հայ-ամերիկյան օրակարգի համար դրանից բխող բոլոր հետևաններով հաշվի առնելով ամերիկահայության կարևոր դերը որպես կապող օղակ երկու երկրների միջև:

Ի դեպ հետաքրքիր է, որ հականիկոլական (եթե կարելի է այդպես բնութագրել) բազմաթիվ հրապարակումներ են տեղ գտնում նաև այս օրերին միջազգային ազդեցիկ տեսալսողական լրատվամիջոցներում: Հատկապես ընդգծվում է Ոստիկանության կողմից ընդդիմության նկատմամբ կիրառվող բիրտ ուժի հանգամանքը:

Ամեն դեպքում խիստ լավատեսական կլինի մտածելը, թե աշխարհից եկող ոչ բարենպաստ, նախազգուշական ազդանշանները կամ որոշ ազդեցիկ սփյուռքահայերի հորդորներն ու դրսևորած կեցվածքը կարող են ազդել ասենք գռզոների ունեցած ծրագրերի վրա: Նիկոլն ընդամենը նրանց խամաճիկն է, և նրանք անելու են ամեն ինչ, որպեսզի վերջինս հրաժարական չտա: Նրանք բաց տեքստով են այդ ամենի մասին խոսում առանց ավելորդ ձևականությունների: Սրանց օրակարգը մեկն է թուրքականը, որն էլ հանձն են առել մինչև վերջ առաջ տանելուամեն գնով, ուժի զոռով:

Նյութի աղբյուր https://t.me/armeniainfo11/200

Լրահոս