Գերմանիայի Համբուրգ քաղաքում փետրվարի 9-16-ը կանցկացվի Ֆիշերի շախմատի Freestyle Chess G.O.A.T. մրցաշարը, որին ի թիվս մի քանի այլ անվանի շախմատիստների կմասնակցի նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո:
Մրցաշարին կմասնակցեն նաև Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ալիռեզա Ֆիրուզան (Ֆրանսիա), Վինսենթ Կայմերը (Գերմանիա), Նոդիրբեկ Աբդուսատորովը (Ուզբեկստան) և Գուկեշ Դոմմարաջուն (Հնդկաստան):
Մրցաշարի հիմնական նորամուծությունն այն է, որ մասնակիցները կխաղան ժամանակի հսկողությամբ:
Նշենք Ֆիշերի պատահական շախմատը / Ֆիշերի շախմատը (անգլ. Fischerandom Chess) շախմատի տեսակ է, որը ստեղծել է աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը։ Կանոնները հիմնականում համընկնում են դասական շախմատի հետ, բայց խաղաքարերի սկզբնական դասավորությունն ընտրվում է պատահականության սկզբունքով որոշակի սահմանափակումներով։ Փոփոխված են փոխատեղման կանոնները։