8 Հոկտեմբերի, 2023
Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 6-րդ տեղը գրավեց հենացատկի վարժությունում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2022 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը երզափակիչում վաստակեց 14.549 միավոր:

Դավթյանը առաջին ցատկի ժամանակ սայթաքեց: Մրցավարները առաջին ցատկը գնահատեցին 13.966 միավոր: Երկրորդ ցատկը աշխարհի չեմպիոնը փայլուն կատարեց, բայց մրցավարները միջին գնահատականը տվեցին 14. 549 միավոր:

Լրահոս