16 Մայիսի, 2023

Ադրբեջանի ԱԴՆ-ն մեղադրանքների հերթական սլաքն ուղղել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի վրա: Վերջինս նրան մեղադրում է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար։

Ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու ԵՄ դեսպանի փորձն անընդունելի է․

«Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, ասել է, որ պետք է ապահովվեն Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, և դրա համար պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ։

Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում հայտնի է, Եվրամիության դեսպանի հայտարարությունները, որոնք միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին հակասող փորձ են, անընդունելի են։ Ոչ ոք չպետք է միջամտի Ղարաբաղի հայ բնակիչների հետ երկխոսության ադրբեջանական կողմի ջանքերին. Պետք է վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ կանխակալ պատկերացումներին»,- ասված է հայտարարությունում։

 

Լրահոս