«Ադրբեջանցի գործընկերները պետք է պատասխանեն այդ հարցին», – ԻՌՆԱ-ի հաղորդմամբ ընդգծել է Քանանին։
«Մեզ համար կարևոր է խաղաղությունն ու կայունությունը Կովկասում: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մենք տարածաշրջանային մեխանիզմը համարում ենք խնդիրների լուծման միակ ճանապարհը», – հավելել է ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել էր Politico պարբերականի «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակումը։