14 Հունվարի, 2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի ընդհանուր թիվը հասնում է մոտ 20-ի։ Այս մասին հայտնում է CBS News-ը վկայակոչելով հետաքննությանը ծանոթ դաշնային իրավապահ մարմիններին։

Բայդենի վերլուծական կենտրոնում հայտնաբերվել է մոտ 10 փաստաթուղթ, որոնք նշված են որպես գաղտնի։

Ուիլմինգթոնում գտնվող նախագահի տան տարածքում հայտնաբերվել են ևս մոտ 10 փաստաթղթեր, որոնք նշում են հույժ գաղտնի։

Բայդենի անձնական փաստաբանները փաստաթղթերը հայտնաբերել են դեռևս 2022 թվականի նոյեմբերին։

Լրահոս