Նա նաև նկարահանվել է «Ամերիկյան սարսափ պատմություն. հյուրանոց» ֆիլմում արժանանալով «Ոսկե գլոբուսի»: Time ամսագիրը նրան դասել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում: Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում նշվում է, որ երգչուհին ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ և հասարակական արշավներով։ Լեդի Գագան բազմիցս ելույթ է ունեցել Բայդենի քարոզարշավի շրջանակներում կազմակերպված միջոցառումների ժամանակ և ակտիվորեն մասնակցել նրա աջակցության քարոզարշավին: 2021 թ.-ի հունվարին նա կատարել է ԱՄՆ օրհներգը Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ։ Լեդի Գագայից բացի, ԱՄՆ նախագահը հանձնաժողովի համանախագահ է նշանակել նաև պրոդյուսեր Բրյուս Քոհենին։
Արվեստի և մշակույթի հանձնաժողովը, որը ստեղծվել է 1982 թ.-ին, խորհուրդներ է տալիս ԱՄՆ նախագահին մշակութային քաղաքականության հարցերում։ Ավանդաբար հանձնաժողովի պատվավոր նախագահն է լինում ԱՄՆ առաջին տիկինը: Հանձնաժողովի անդամներ են նշանակվում հայտնի արտիստներ, գիտնականներ և բարերարներ: